Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Երկարակեցության մասին առասպելներ, ավանդույթներ երկարակյաց մարդկանց մասին (սովորաբար` հարյուրամյակն անց մարդկանց)` որպես անհատներ կամ մարդկանց խմբեր, սովորույթների մասին, որոնք, ըստ որոշ կարծիքի, երկարակեցություն են ապահովում, սակայն որոնց ապացույցները գիտականորեն հաստատված չեն, ինչպես նաև այդ պնդումների պատճառների մասին:
Թեև նման առասպելների բառացի մեկնաբանությունները կարող են թվալ, որ վկայում են աներևակայելի երկար կյանքի տևողության մասին, մասնագետները կարծում են, որ նման թվերը կարող են լինել տարբեր լեզուներով թվային համակարգերի սխալ թարգմանությունների, ինչպես նաև որոշակի թվերի մշակութային և խորհրդանշական նշանակության արդյունք:
«Երկարակեցության ավանդույթ» արտահայտությունը կարող է ներառել «սրբագործություններ, ծեսեր, երկարակեցության պրակտիկաներ, մեդիտացիաներ և ալքիմիա», որոնք, մասնավորապես չինական մշակույթում, համարվում են, որ նպաստում են մարդկային կյանքի ավելի երկարակեցությանը:
Ժամանակակից գիտությունը ցույց է տալիս, թե ինչպես են գենետիկան, սննդակարգը և սոցիալական կենսակերպն ազդում մարդու երկարակեցության վրա։ Այն նաև թույլ է տալիս մեզ բավականին ճշգրտությամբ որոշել պեղումներում հայտնաբերված մարդկային մնացորդների տարիքը։
Ժամանակակից աշխարհում կյանքի առավելագույն հաստատված տևողության ռեկորդներ են` 122+1⁄2 տարի կանանց համար (Ժաննա Կալման) և 116 տարի տղամարդկանց համար (Ջիրոեմոն Կիմուրա): Որոշ գիտնականներ գնահատում են, որ ամենաիդեալական պայմաններում մարդիկ կարող են ապրել մինչև 127 տարի: Սա չի բացառում այն տեսական հնարավորությունը, որ մուտացիաների հաջող համադրության դեպքում կարող է լինել մարդ, որն ավելի երկար է ապրում: Չնայած մարդկանց կյանքի տևողությունը բնության մեջ ամենաերկարներից մեկն է, կան կենդանիներ, որոնք ավելի երկար են ապրում: Օրինակ՝ Գալապագոսյան կրիայի որոշ առանձնայակներ ապրում են ավելի քան 175 տարի, իսկ աղեղնավոր կետի որոշ առանձնայակներ՝ ավելի քան 200 տարի: Որոշ գիտնականներ զգուշորեն ենթադրում են, որ մարդու մարմինը կարող է բավարար ռեսուրսներ ունենալ մինչև 150 տարի ապրելու համար: Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-ներկա) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- նոյեմբերի 26-ին 19-ամյա ուզբեկ շախմատիստ Ժավոխիր Սինդարովը (լուսանկարում) հաղթել Հնդկաստանում կայացած աշխարհի գավաթի եզրափակիչում։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վեյ Ին և Անդրեյ Եսիպենկոն, որոնք Ժավոխիր Սինդարովի հետ իրավունք են ստացել մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։
- նոյեմբերի 23-ին Եթովպիայի հյուսիս-արևելքում ժայթքել է Հեյլի Գուբբի հրաբուխը, որը քնած էր ավելի քան 12․000 տարի:
- նոյեմբերի 21-ին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել։
- նոյեմբերի 11-ին Գանձակի միջազգային օդանավակայանից թռիչքից 27 րոպե անց Վրաստանի ռադարներից անհետացել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը և վթարվել․ զոհվել է 20 մարդ։
- նոյեմբերի 11-ին Պակիստանի մայրաքաղաքի շրջանային դատական համալիրի դիմաց մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով 12 և վիրավորելով 36 մարդու։
- նոյեմբերի 10-ին Հնդկաստանի մայրաքաղաքի Կարմիր ամրոցի մոտակայքում տեղի է ունեցել ահաբեկչություն՝ պայթել է մեքենա, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան քսանը։
Վերջերս մահացածներ՝ Արտավազդ Սահակյան • Նիկիտա Սիմոնյան • Վանես Մարտիրոսյան
Գիտե՞ք, որ․․․


- ․․․հարավկորեական LG ընկերության պատկերանշանի հիմքը մարդու դեմքով կղմինդրն է (լուսանկարում)։
- ․․․նախագահի տանը երբեք որևէ նախագահ չի ապրել։
- ․․․20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում փոստով որպես ծանրոց հնարավոր էր ուղարկել երեխաների։
- ․․․հորդանանյան այս ճաշատեսակն ուտում են միայն աջ ձեռքով՝ ձախը մեջքի հետևում պահած։
- ․․․պատմվածքի հեղինակն իմացել է, որ իր ստեղծագործության հիման վրա օսկարակիր ֆիլմ է նկարահանվել միայն մրցանակաբաշխության հեռարձակման ժամանակ։
- ․․․թռչունը հեծնած աստծու այս արձանը (լուսանկարում) ամենաբարձրերից է աշխարհում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 323 256 հոդված |
751 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- 10x15
- Դրոշագիտարան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- մ.թ.ա. 65 թ. – ծնվել է Հորացիոսը, հին հռոմեացի նշանավոր գրող (մահ. մ.թ.ա. 8 թ.)։
- 1496 թ. – մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին, հայ նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծն. մոտ. 1420 թ.)։
- 1723 թ. – ծնվել է Փոլ Անրի Հոլբախը, ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մահ. 1789 թ.)։
- 1903 թ. – մահացել է Հերբերտ Սփենսերը, անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1820 թ.)։
- 1922 թ. – ծնվել է Լյուսյեն Ֆրոյդը, գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մահ. 2011 թ.)։
- 1930 թ. – ծնվել է Մաքսիմիլիան Շելլը, ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մահ. 2014 թ.)։
- 1970 թ. – մահացել է Աբրահամ Ալիխանովը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1904 թ.)։
- 1991 թ. – նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։
- 1991 թ. – Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
Օրվա պատկեր

